Յեղափոխութիւն հայ երաժշտութեան մէջ
(Արա Գէորգեանի արուեստի ուժը)
Սիրելի Արա,
քո երաժշտությունն իսկապես հայկական է. մաքուր ինչպես աղբյուրի ջուրը եւ վստահ եղիր, որ այն կգրավի աշխարհի բեմերը …
Հենրիկ Անասյան, կոմպոզիտոր եւ դիրիժոր

Արա Գեւորգյանը առաջինն էր Հայաստանում, որ համատեղեց հայկական ժողովրդական եւ էլեկտրոնային գործիքները, սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը:
Սերգեյ Աղաջանյան, կոմպոզիտոր

Ես աշխատել էմ աշխարհի տարբեր երաժիշտների հետ, բայց Արա Գեւորգյանն ինձ համար յուրահատուկ է իր ուրույն ոճով եւ ստեղծագործական ճաշակով: Շատ հեշտ է եւ, միեւնույն ժամանակ, հաճելի աշխատել նրա հետ:
Ջիվան Գասպարյան, երաժիշտ, դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ

Սիրելի Արա, հայ երաժշտության մեջ դու արեցիր այն ինչ ես էի երազում անել:
Օհան Դուրյան, դիրիժոր

Երբ նայում ես Արա Գեւորգյանի նոտատետրին, կարծես քիչ նոտաներ կան այնտեղ, սակայն ունկնդրելիս այն զորեղ է եւ շատ հարուստ:
Ռուբեն Ասատրյան, դիրիժոր

Արայի երաժշտութիւնը կը հմայէ հայու հոգին, մեծն ու փոքրը, տարէցն ու երիտասարդը հաւասարապէս, ու անով Արա Գէորգեանը դարձած է նորօրեայ մեկնաբանը հայ երաժշտութեան:
Աղան Արքեպս. Պալօզեան
Առաջնորդ
Առաջնորդարան Հայոց Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի

Արա Գեւորգյանը հանդիսանում է հայկական երաժշտության ժամանակակից նոր ոճի հիմնադիր` ներկայացնելով իր ստեղծագործությունները հայկական ազգային, դասական եւ ժամանակակից ռիթմերի համադրությամբ:
Արա Գեւորգյանի երաժշտական արվեստը կարծես երկնային ճանապարհներից մեկն է, որի օգնությամբ հայկական երաժշտությունը կգնա դեպի 21-րդ դար:
Սոնա Վան

Արա Գեւորգյանի երաժշտությունն իր մեջ ներառում է բոլոր երաժշտական ավանդույթներըª ստեղծելով հայկական ազգային երաժշտության եւ ժամանակակից ազդեցությունների համադրություն: Լսելով Արային, համեմատում ես նրան այնպիսի նշանավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Ժան Միշել Ժարը եւ Մայք Օլդֆիլդը:
Օնիկ Կրիկորյան, ՙԱրմենիան Ուիքլի՚ շաբաթաթերթ, (Անգլիա) 09.10.1999թ.

Մի երգի պատմություն…
 Հայաստան կատարած իր այցելության ժամանակ, Դանիել Դեքերը պատահաբար լսում է Արա Գեւորգյանի ՙՄուշ՚ ստեղծագործությունը:
ՙԵս ասացի կնոջս, որ ցանկանում եմ գրել բառեր այդ ստեղծագործության համար՚, ասում է Դեքերը:
Քանի որ Դեքերը հարցազրույց էր ունեցել հեռուստատեսությամբ, այնտեղ օգնեցին նրան գտնելու եւ հանդիպելու Արա Գեւորգյանին:
Կոմպոզիտորին դուր եկավ նրա առաջարկը եւ սկսվեցին աշխատանքները:
Դեքերը գրեց բառեր աստվածաշնչյան թեմաներով եւ անվանեց այն ՙՆոյի աղոթք՚:
Նա Գեւորգյանի համար երգեց այդ երգը հեռախոսով: Արային այնքան դուր եկավ երգը, որ նա հրավիրեց Դեքերին ներկայացնելու իր ստեղծագործությունըª Առաջին Հանրապետության օրվա առիթով կազմակերպված համերգի ժամանակ: Այսպիսով, մայիսի 28-ին Սարդարապատում կայացած բացօդյա համերգի ժամանակ Դեքերը երգեց այդ երգը:
Դեքերը երգեց բազմահազարանոց հանդիսատեսի առջեւ:
Համերգից հետո մարդիկ երկար ծափահարում էին…
Հիմա Դեքերը պատրաստվում է աշխատել Գեւորգյանի հետ, ում երաժշտությունը, ինչպես ինքն է ասում, նմանացնում է ՙՅանիին՚:
ՙՓոստ-Ստենդերթ՚ շաբաթաթերթ, (ԱՄՆ) 14/07/2002

Հայ երիտասարդը այսօր կը սիրէ տուտուկը...
Կ'ըսե Արա Գէորգեան
Լիբանան, 17 մայիս 2004

Գերազանցապէս ինքնատիպ, բայց ազգադրոշմ Արա Գէորգեանը`
իր հմայիչ համարուեստով
Լիբանան, 13 մայիս 2004

Հունիսի 9-ին Արա Գեւորգյանի երաժշտության հնչյունները կերտեցին մի հրաշք աշխարհ, որը վերադարձրեց հանդիսատեսին իր պատմական արմատներին:
ՙՀորիզոն՚, (Մոնթրեալ), 2002

…1988 թվականի երկրաշարժից հետո, Գեւորգյանը փորձում էր, հայկական երաժշտության մեջ հեղափոխություն կատարել: Նա գրեց դուդուկի համար ժամանակակից գործիքավորում, եւ ինչպես ինքն է ասում, այդ երաժշտությունը մինչ այժմ գործածվում է պարային համույթների կողմից. Հայաստանի Պարի Պետական Անսամբլ, ՙԿռունկ՚ (Հայաստան), ՙՆաիրի՚ (ԱՄՆ), ՙԶվարթնոց՚ (ԱՄՆ), ՙԱնի՚ (Կանադա) եւ այլ համույթներ:
ՙԹի-Վի ընդ Ար՚, 02/04/2000

Երաժշտության նկատմամբ ունեցած սերն ու մեծ նվիրումը ժառանգել է հարազատ մորից`
սիրված երգչուհի Վալյա Սամվելյանից:
թիվ 100, 2002

Յեղափոխութիւն հայ երաժշտութեան մէջ
(Արա Գէորգեանի արուեստի ուժը)


Արա Գեւորգյանի երաժշտությունը նաեւ օգտագործվել է մի շարք կինոնկարներում ինչպիսիք են` Էնդրյու Գոլդբերգի ՙՀայ Ժողովրդի պատմությունը՚, Գարի Կունցեւի ՙՏիկնիկներ՚, Արտակ Արզումանյանի ՙՃանապարհը բաց է՚, ՙԱմենափրկիչը՚ եւ այլ ֆիլմերում:
ՙՆոյյան Տապան՚, 2000թ
|