Home
About
Albums
Reviews
Concerts
Photogallery
News
Contacts


English version
ՙԱդանա՚ երգը հնչեց 2005թ-ի ապրիլի 23-ին Երեւանի ՙԿամերային երաժշտության տան՚ համերգասրահում:

Ներկա էին նախաձեռնության հեղինակներ պրն. Ռոբերտ Նազարյանը, մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը եւ ուրիշներ:


Դանիել Դեքեր / ԱՄՆ /
Կայ Աուհագեն / Գերմանիա /
Ինկա / Ֆինլանդիա /
Ցվետան Ցվետկով / Բուլղարիա /
Վիտալի Դանի / Մոլդովա /
Գեղամ Գրիգորյան եւ Երեւանի Կենտրոն համանյքի ՙԿիլիկիա՚ երգչախումբ, գեղ. ղեկ. Մարիկա Եդիգարյան / Հայաստան /

Համերգին մասնակցեցեին նաեւ Վեներա, Տաթեւիկ Գասպարյանները (Մոլդովա) եւ Անդրեն:

Համերգի համար տպագրված էր ՙԱդանա՚ ձայնասկավառակներ, որոնք բաժանվեցին հանդիսատեսին:
Հովանավոր` "KAREN STUDIO"( Երեւան):
Համերգի ռեժիսոր Լեւոն Իվանյան:

Այնուհետեւ ակցիան շարունակվեց Ծիծեռնակաբերդում, անմար կրակի շուրջ, որը ցուցադրվեց աշխարհի տարբեր հեռուստակայաններով` SNN, BBC, ORT եւ այլն:

Նկարահանվեցին 4 տեսահոլովակներ:

Բոլոր երգիչներին իրենց շնորհակալությունը հայտնեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II ամենայն Հայոց կաթողիկոսը, Հ.Հ. Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Երգիչները արժանացան նաեւ հայ ժողովրդի ջերմ ընդունելությանը:

Ակցիան շարունակվեց մայիսի 1-ին Նյու Յորքում, 14-ին Բոստոնում եւ 29-ին Լոս Անջելեսում կայացված Արա Գեւորգյանի հեղինակային համերգներում, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության 90 ամյակին: ՙԱդանա՚ երգը հնչում էր տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կեդանի կատարմամբ:

Լոս Անջելեսում կատարված ՙԱդանա՚ երգի հովանավորներն էին Նուբար եւ Աննա Աֆեյաններ, Րաֆֆի եւ Նինա Ֆստկչյաններ (YerazArt):

ՙԱդանա՚ ակցիան շարունակվում է:



ԱԴԱՆԱ
Երաժշտությունը` Արա Գեւորգյանի

ԱԴԱՆԱ (mp3)
Երաժշտությունը (mp3)
Նոտաները
Տեսանյութ
Խոսք` Դանիել Դեքեր (ԱՄՆ)
Երգի տեքստը անգլերեն եւ հայերենի թարգմանությունը

Երգի տեքստի հայերեն նոր մշակում
հեղինակ` Հենրիկ Անասյան



Կատարում են.
 Գեղամ Գրիգորյան եւ Երեւանի
Կենտրոն համայքի ՙԿիլիկիա՚
երգչախումբ, գեղ. ղեկ. Մարիկա
Եդիգարյան
/ Հայաստան /
 Դանիել Դեքեր / ԱՄՆ /
 Կայ Աուհագեն / Գերմանիա /
 Ինկա / Ֆինլանդիա /
 Ցվետան Ցվետկով / Բուլղարիա /
 Վիտալի Դանի / Մոլդովա /
 Վիտալի Մաչունսկի / Ռուսաստան /
 ՙՌետրո՚ դուետ / Ռումինիա /
 Էսթեր Լիվշից եւ Սվետլանա Խանին / Իսրաել /
 Լուիզ Վեռներ / Շվեդիա /
 Ռուդոլֆ Ռուիվենկամպ / Հոլանդիա /
 Օլեսեա Պլեսկա / Իսպանիա /
 Տատո / Իտալիա /
 Դանիել Հուլկա / Չեխիա /
 Սոնյա / Իրան /
 Սիրանա / Ուկրաինա /
 Աննա / Սիրիա /
 Ռադհե Շյամ / Հնդկաստան /
 ----------------- / Թուրքիա /


Թողարկվել է ՙԱդանա՚ ձայնասկավառակը, որի ողջ հասույթը կփոխանցվի ՀՀ ազգային բանակին: Հովանավորներ` Նուբար եւ Աննա Աֆեյաններ, Րաֆֆի եւ Նինա Ֆստկչյաններ (YerazArt), Արա Աբրահամյան, ՙԿյանքի խոսք՚ կազմակերպություն: