Home
About
Albums
Reviews
Concerts
Photogallery
News
Contacts


English version

Արա Գեւորգյանը ծնվել է 1960թ. ապրիլի 19-ին ք. Երեւանում:
Սովորել է թիվ 31 միջնակարգ դպրոցում եւ միեւնույն ժամանակ` Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում:
1978 - 1980
Սովորել է ք. Երեւանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում:
1983 - 1987 Սովորել է Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների եւ էստրադային բաժնում:
1987 - 1989 Նույն ինստիտուտում դասավանդել է Դիրիժորություն առարկան եւ հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավար:
1992 - 1999 Աշխատել ՀՀ Հեռուստատեսությունում որպես ՙ3-րդ Ալիք՚ ծրագրի երաժշտական ղեկավար: 1983-ից սկցած նվագել է ՙՌալլի՚ նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոնների, ունեցել է բազմաթիվ համերգներ Ֆրանսիայում, Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ այլ երկրերում: ՙՌալլի՚ նվագախմբի հետ մասնակցել է ՙԵրգ -85՚ Միջազգային փառատոնին:
1995
Թողարկել է ՙՕվկյանոսից այն կողմ՚  ձայներիզը:
1997 Թողարկել է  ՙՆոստալջի՚  ձայներիզը:
1999
Թողարկել է 'Անի' ձայներիզը, որը   ԱՄՆ-ի Համահայկական երաշտական փառատոնի մրցանակակիր էր: 'Անի' եւ 'Նոստալջի'  ժողովածուներն իրենց տեղն են գտել Նյու-Յորքի ՙՄյուզիք Ռամա՚ կատալոգում:

Նոյեմբերին Գլենդելի (ԱՄՆ) Ալեքս թատրոնում կայացավ Արա Գեւորգյանի հեղինակային համերգը:
2001 Թողարկել է  ՙԽոր Վիրապ՚ ձայներիզը, որը նույնպես արժանացել է ԱՄՆ-ի Համահայկական երաժշտական փառատոնի մրցանակին:

Սեպտեմբերի 23-ին կայացավ Արա Գեւորգայանի հեղինակային համերգը նվիրված Հայաստանում Քրիստոնեությունը որպես Պետական Կրոն Ընդունման 1700 ամյակին:


Արա Գեւորգյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց ՙՄշակութային Այգի՚, որտեղ տնկվել եւ տնկվելու են հայազգի հռչակավոր արվեստագետների անունները կրող ծառեր:

Տեսանյութ


Պարգեւատրվել է Գարեգին Նժդեհի անվան շքանշանով: Երեւանի Շենգավիթի թաղապետարանի կողմից:

2002
Համերգներով հանդես է եկել Հայաստանում , Կանադայում եւ ԱՄՆ-ում:

ՀՀ Մշակույթի նախարարությունը շնորհել է Արա Գեւորգյանին 'Ոսկե Մեդալ շքանշան' հանրապետության մշակութային կյանքում ակտիվ գործունեության համար:
2003
Համերգային ծրագրով մասնակցել է Հանրապետության հրապարակում կայացած ՙՄեկ ազգ մեկ մշակույթ՚ համահայկական փառատոնի բացման տոնահանդեսին:
2004
2005
Լրացավ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի 90 ամյակը: Այդ առիթով գրված ՙԱդանա՚ երգը, որը թարգմանվել եւ ձայնագրվել է 14 լեզուներով, հնչեց Ծիծեռնակաբերդում տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ.
Դանիել Դեքեր / ԱՄՆ /
Կայ Աուհագեն / Գերմանիա /
Ինկա / Ֆինլանդիա /
Ցվետան Ցվետկով / Բուլղարիա /
Վիտալի Դանի / Մոլդովա /
Գեղամ Գրիգորյան եւ Երեւանի Կենտրոն համայնքի ՙԿիլիկիա՚ երգչախումբ, գեղ. ղեկ. Մարիկա Եդիգարյան / Հայաստան /

ՙԱդանա՚ ակցիան շարունակվեց մայիսի 1-ին Նյու Յորքում, 14-ին Բոստոնում եւ 29-ին Լոս Անջելեսում կայացված Արա Գեւորգյանի հեղինակային համերգներում, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության 90 ամյակին:

Արա Գեւորգյանը հիմնադրեց 40 երաժիշտներից բաղկացած ժող. գործիքների նվագախումբ, որը դարձավ ՙՀՀ ազգային նվագարանների պետական նվագախումբ՚:

Թողարկվեցին ՙՈվ Հայոց աշխարհ՚, ՙՍարդարապատ՚, ՙԱրա Գեւորգյան - THE ALEX THEATRE՚ DVD-ները:

Համերգներով հանդես է եկել Նյու Յորքում, Բոստոնում եւ Լոս Անջելեսում (ԱՄՆ):
2006
Հայաստանում գործիքային երաժշտության զարգացման գործում ունեցած ներդրումների համար արժանացել է մրցանակի, որը հանձնվեց Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում:

Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում մասնակցել է Ռ.Դ.-ում Հայաստանի մշակութային տարվա բացմանը նվիրված համերգին, ուր ներկա էին պրեզիդենտներ Ռ. Քոչարյանը եւ Վ. Պուտինը, ինչպես նաեւ հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը:

Համերգներով հանդես է եկել Սիդնեյում (Ավստրալիա), Մարսելում եւ Լիոնում (Ֆրանսիա):
2007

Ռուսաստանի դաշնության կողմից պարգեւատրվել է ՙՄիխայիլ Լոմոնոսովի՚ անվան պատվոշքանշանով:

Համերգով հանդես է եկել Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում ( Ռուսաստան):


Մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 15 ամյակին նվիրված համերգին (Երեւան, Հանրապետության հրապարակ):

Արժանացել է ՙԵրեւանի քաղաքապետի՚ ոսկե մեդալին:
2008
Մասնակցել ե Մոսկվայի Կրեմլում կայացած ՙԿարոտ՚ փառատոնին եւ արժանացել է ՙԿարոտ՚ ոսկե մեդալին:

Հայաստանի Ազգային Օլիպիական Կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար պարգեւատրվել է ՙՀրանտ Շահինյան՚ ոսկե մեդալով:

Հասարակական - քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման եւ Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար պարգեւատրվել է ՙՖրիտյոֆ Նանսենի՚ ոսկե հուշամեդալով:

Ընտրվել է Կանադայի Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ:
2009
ԱՄՆ-ում թողարկվել է ՙՎաղարշապատ՚ ձայնասկավառակը, որը ԱՄՆ-ի Համահայկական երաժշտական փառատոնին արժանացել է մրցանակի,ինչպես նաեւ թողարկել է 'Համերգների լավագույն ընտրանին' DVD-ն:

Մոսկվայում թողարկվել է ստեղծագործությունների 'Լավագույն ընտրանի' ձայնասկավառակը:

Համերգներով հանդես է եկել Սիրիայում` Հալեպի պատմական ամրոցում:

Ճանաչվել է տարվա ամենահամերաշխ մարդը եւ ՙՀամերաշխություն՚ շարժման կողմից արժանացել է շքանշանի:


1999 - 2009թթ.-ին մասնակցել է գրեթե բոլոր ՙՄեկ ազգ մեկ Մշակույթ՚, ՙՀամահայկական խաղեր՚ եւ ՙԵրեբունի Երեւան՚ տոնակատարություններին:


Արա Գեւորգյանը հանդիսանում է Երեւան քաղաքի Շենգավիթի համայնքի պատվավոր քաղաքացի:

Պարգեւատրվել է մի շարք պատվոգրերով եւ դիպլոմներով:
Տես մանրամասը...


Արա Գեւորգյանը մասնակցել է բարեգործական համերգին, նվիրված Համահայկական Հիմնադրամի 10-րդ տարելիցին, որը տեղի ունեցավ Լաս Վեգասի ՙԷմ-Ջի-Էմ Գրանդ Արենա՚ շքեղ սրահում:

Արա Գեւորգյանը համագործակցում է հայ եւ այլազգի երաժիշտների եւ երգիչների հետ, ինչպիսիք ենª Ջիվան Գասպարյանը, Հասմիկ Լեյլոյանը, Արմեն Անասյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Էլվինա Մակարյանը, Սյուզան Մարգարյանը, Յան Գիլանը, Դեմիս Ռուսոսը, Պեդրո Յուստաշը, Ուոլթեր Ռոդրիգեսը, Դանիել Դեքերը, Ալեքս Ակունյա, Իդեն ֆայմեր, Ռոնի Բառաք, Ինկա, Ցվետան Ցվետկով եւ այլն:

Արա Գեւորգյանի երաժշտությունը հնչում է տարբեր ֆիլմերում (ՙՔրմուհի՚, ՙԽնկարկում՚, ՙՅար խուշտա՚ եւ այլն...), ներկայացումներում (ՙԲարի գալուստ՚, ՙԿռունկներ ետ դարձեք՚ եւ այլն... ), աշխարհի տարբեր սպորտային միջոցառումներում (ձեւավոր չմշկասահք, գեղարվեստական մարմնամարզություն եւ այլն... ):

Արա Գեւորգյանը ժողովրդական եւ գուսանական երգի փայլուն կատարող, սիրված երգչուհի Վալյա Սամվելյանի որդին է:
Նա Վալյա Սամվելյանի ՙԹողեցիր ինձ մենակ՚, ՙԱնուշիկ իմ քույրիկ՚ ձայներիզների, ՙՎալյա Սամվելյան՚ DVD-ի, ինչպես նաեւ հրատարակված ՙՄեր սիրելի, քնքուշ ու մեղմ Վալյա Սամվելյանը՚ գրքի պրոդյուսերն է:

Հոբբինª ունի խաղալիքների մեծ հավաքածու:

Համերգների ժամանակ Արային նվիրում են շատ խաղալիքներ, որոնք նա նվիրաբերում է մանկապարտեզներին, որբանոցներին եւ այդ երեւույթը դարձել է գեղեցիկ ավանդույթ:

Երեւանի թիվ 97,175,140 եւ 202 գիշերօթիկ մանկապարտեզներն արդեն ունեն մեծ քանակության նվեր-խաղալիքներ:

2003 եւ 2007թթ. Արա Գեւորգյանը խաղալիքների մեծ քանակություն նվիրեց հաշմանդամ երեխաների ՙՓրկություն՚ վերականգնողական կենտրոնին, ինչպես նաեւ ՙՕրրան՚ բարեգործական հասարակական կազմակերպությանը:


2003թ-ի հունիսի 7, 8-ին ՙԱդվենտուր՚ ակումբի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվեց ՙՄետաքսի ճանապարհ՚ միջազգային ռալլի ավտո-մրցարշավը, որտեղ ընդգրկված էին թե պրոֆեսիոնալ, եւ թե սիրողական կատեգորիաների մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից:

Արա Գեւորգյանը եւ Սարգիս Թաշչյանը (շտուրման) ՙսիրողական՚ կարգում գրավեցին պատվավոր առաջին տեղը:
Հունիսի 9-ին կայացավ մրցանակաբաշխությունը եւ նրանց հանձնվեց առաջին տեղի դիպլոմը եւ մրցանակը: Շնորհակալություն ՙՇանթ՚ ընկերությանը հովանավորության համար:



Արա Գեւորգյանը ամուսնացած է,
ունի դուստր եւ զավակ: